Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մեր հուշարձանները ոչ թե կտուժեն, այլ կոչնչանան»

«Մեր հուշարձանները ոչ թե կտուժեն, այլ կոչնչանան»
26.09.2016 | 19:19

«Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքի նախագծում կատարված փոփոխությունների համաձայն քաղաքաշինության նախարարության փոխարեն կստեղծվի ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե: Ընդ որում` մշակութային արժեքների պահպանման լիազորությունը կառանձնացվի մշակույթի նախարարությունից:

Պատմական հուշարձաններ վերականգնող Ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, վերականգնող ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ կարծիքով`կոմիտեի հիմնումը, ողջունելի է: Սակայն մշակութային արժեքների պահպանման լիազորությունը մի կառույցից վերցնելն ու մյուսին տրամադրելը, ըստ նրա, վտանգավոր քայլ է. «Քաղաքաշինությունը առանձին ոլորտ է, ի՞նչ կապ ունի հուշարձան պահպանելու կամ վերականգնելու գործառույթի հետ: Ղեկն ուզում են վերցնել իրենց ձեռքը և պատմական միջավայրի հետ վարվել ինչպես ուզո՞ւմ են»:


Անդրադառնալով մեր` «Մշակույթի նախարարությունը բավարար կերպով իրականացրե՞լ է
մշակութային արժեքների պահպանության իր լիազորությունը» հարցին` ասաց, որ լավ է պահպանվել, թե վատ, այլ խնդիր է. «Կարելի է կառույցն ավելի ամրացնել, ավելի մասնագիտացնել, կադրերն ու միջոցները ավելացնել, ոչ թե մասնատել, քարուքանդ անել, տեղից տեղ տանել: Վստահ եմ, որ կատարվող փոփոխությունների արդյունքում մեր հուշարձանները ոչ թե կտուժեն, այլ կոչնչանան»:


Բազմիցս ականատես ենք եղել, որ երևանյան հուշարձանները տուժել են քաղաքաշինական գործառույթի արդյունքում: Հանրային դժգոհությունը արդյունք չի տվել: Մասնագետները մտավախություն ունեն, որ նույնը կկատարվի մեր պատմական բնակավայրերում: Հուշարձանների պահպանման խնդիրն ու սպասվող կառուցվածքային փոփոխությունները բուռն քննարկումների առիթ են տվել: Կարծիքներն իրարարմերժ են: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը իր հերթին նկատել է, որ քաղաքաշինության խնդիրները դնելով մի կառույցի մեջ` պատմամշակութային հուշարձանների հետ, մենք լուրջ վտանգում ենք պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ